Ո՞վ էր ասում արդյունավետ կառավարում, մեկ պատուհան, պուպուշ սպասարկում...
Ուրեմն արդեն մեկ ժամ է Շենգավիթի անձնագրային բաժանմունքում եմ: Ուզածս անձնագիրս երկարացնելն է՝ ոչ փող եմ ուզում ոչ էլ: Ասացին սպասեմ: Դե ես էլ գտա, թե ով է կլոր հերթի վերջում ու սկսեցի սպասել: Կես ժամ անց պարզվեց, որ այդ սենյակի բարձրահասակ, բարետես աղջնակը չի անում այն, ինչ ես եմ ուզում (խոսքը անձնագիրս երկարացնելու մասին է): Ու հիմա ես սպասում եմ կողքի դռան մոտի կլոր հերթում՝ հույսով, որ ստեղի աղջիկը գոնե ուզածս կանի:
Հիմա ընկած ման եմ գալիս մեկի,ն ով պատասխան կտա ինձ, թե խի՞ եմ արդեն մեկ ժամ իմ աշխատանքային ժամից կորցնում: Պետի մոտ էլ մտնել չի լինում, գնամ կռիվ անեմ:
Ու ասեմ, որ ստեղ մոտ 10 հոգանոց հերթը մոտ մեկ ժամից ավել է սպասարկվում:
Կարճ ասած շատ վատ է ամեն ինչ:
Արտ Հով. Ֆեյսբուք: