Սևան Նշանյանին կալանավորելու պաշտոնական որոշում կա
Պոլսահայ գրող, լեզվաբան և գործարար Սևակ Նշանյանը պաշտոնապես փախուստի մեջ է հայտարարվել, նրան կալանավորելու մասին որոշում կա: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ քանի որ մտավորականը հրաժարվել է 48 ժամվա ընթացքում հանձնվել, հուլիսի 16-ից նրան փախուստի մեջ են հայտարարել:
Հիշեցնենք, որ Նշանյանը բանտարկվել էր 2014 թ.-ին անօրինական վայրում շինարարություն իրականացնելու համար: Նա դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, իսկ այս տարվա հուլիսի 14-ին փախել էր բանտից: