Ձեր պետությունում պետական չինովնիկը, ով ստանում է 400$ ավելի լավ է ապրում, քան գործարարը
Միջազգային փորձագետը հարցնում է բարձրաստիճան պաշտոնյային. «Ձեր պետությունում պետական չինովնիկը, ով ստանում է 400$ ավելի լավ է ապրում, քան գործարարը, ումից ամսական 400$ ավելի հարկ են հավաքագրում, դա ինչպես կարող է ստացվել»:
Բարձրաստիճան պաշտոնյան, զարմանալով, միջազգային փորձագետի հարցադրմանը պատասխանում է. «Ինչո՞ւ Ձեր զեկույցում չեք ներկայացրել, այն հանգամանքը, որ պետական չինովնիկի տատին մահացել է և թողել է ժառանգություն, Մոսկվայում բնակվող եղբայրը տուն և մեքենա է նվիրել, իսկ կնոջ ազգականները, իր կնոջ անունով են բանկերում գումարները պահում»:
Իսկ ամենահուզիչը այն էր, երբ «ֆեյսբուքի մուտիլոֆշիկները» հանդիպման ավարտից հետո մոտենում էին բարձաստիճան պաշտոնյային և սեղմում ձեռքը ու գովում «հիանալի պատասխանի համար»: Այ սենց գրագետ ազգ ենք, բարի լույս բոլորին:
Նիկոլայ Բաղդասարյան. Ֆեյսբուք: