Վերջին անգամ ե՞րբ եք հրապարակայնորեն բողոքել այնպես, ինչպես հիմա «Սասնա ծռեր»-ի գործողությունների դեմ եք բողոքում
Բոլոր նրանց, ովքեր այս օրերին դատապարտում են «Սասնա Ծռերին» ու նրանց գործողությունները, պնդելով, թե «նրանց գործողությունները հակասահմանադրական էին» «կամ բռնությամբ հարց չեն լուծում», երեք կարճ հարց ունեմ.
1. Հայաստանում կա՞ գործող Սահմանադրություն և օրենք,
2. արդյո՞ք գործող իշխանությունները Սահմանադրությանն ու օրենքին համապատասխան են ստանձնել, պահում ու իրականացնում իրենց իշխանությունը,
3. «բռնությամբ հարց չեն լուծումը» վերաբերում է միայն անհուսությունից ու անելանելիությունից ապստամբած մարդկա՞նց, թե, այդուհանդերձ, ծեծուջարդով ընտրություն անցկացնող կամ դատարանի նկուղում կալանավորի ոսկորներ ջարդող իշխանություններին էլ է դա վերաբերվում։
Ու եթե երկրորդն էլ, ապա վերջին անգամ ե՞րբ եք այդ երևույթների դեմ հրապարակայնորեն բողոքել։ Այնպես, ինչպես հիմա ծռերի գործողությունների դեմ եք բողոքում:
Նաիրի Բադալյան. ֆեյսբուք