Մի տարի ձեններերդ չի լսվել, բայց վաղը սկսելու եք ձեզ կոտորել
Մեկ տարի անցավ «Սասնա ծռերի» քայլերից ու քանի, որ շուտով կսկսվի պաթոսախառը ստատուսները, որոնց մեծ մասը հավայի լայք հավաքելու համար է, մի մասը պատվեր է, մի մասն էլ ծախված ակտիվիստների կողմից, որոնք ցույց կտան, թե իրանք ընդդիմադիր են, մի բան հիշացնեմ.
Մի տարվա ընթացքում նախորդ տարի այս օրը ֆբ-ում տու*ուզ պատռողներից ոչ մեկդ չի եղել ծռերի դատավարությանը։
Մի տարի առաջ այս օրը Արամից կուսազրկվել ցանկացող տիկիններից ոչ մեկը չի գնացել Արամին տեսակցության ու մի տարվա ընթացքում երբեք չի հիշել էդ տղու մասին։
Մի տարվա ընթացքում ոչ մեկդ նույն ինտեսիվության չեք կանգնել այդ մարդկանց կողքը ու ՖԲ-ով պայքարել։
Մի տարի ձեններերդ չի լսվել, բայց վաղը սկսելու եք ձեզ կոտորել։
Մի տարի առաջ այս օրը մոտ 5 անչափահաս երեխա մնացին առանց կերակրողի։
Մի տարի առաջ այս օրը մի քանի հոգու շնորհիվ երկիրս քուն ու դադար կորցրել էին ու վերջում օգուտը տենց էլ չերևաց։
Կարճ ասած՝ վաղը կարելիա ՖԲ չմտնել, քանի որ բոլոր դերասանները վաղը հիշելու են, որ մի տարի առաջ իրանք էլ պայքարել են։
Այսքանը!
Կեցցե հայ զինվորը, որ այդքան արժան անարժանի համար գիշերները չի քնում։
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք