Ռուսական ավտոշուկայի ամենահեռանկարային մոդելները
Փորձագետները կազմել և հրապարակել են Ռուսաստանի ավտոմոբիլային աշխարհի ամենահեռանկարային նորույթների ցանկը: Առաջատարը ավտոսիրահարների համար հետաքրքիր թեկնածու է եղել: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ցանկի առաջին հորիզոնականում «Kia Rio»-ի նոր մոդելն է: Թարմացված մոդելին ռուսները շատ են սպասում: Նախնական ցուցադրությունը կլինի հուլիսի 17-ին: Երկրորդ հորիզոնականում հայրենական «Lada Vesta SW»-ն է, առաջատարների եռյակը եզրափակում է «Lada Vesta SW Cros»-ը: Նորույթները շուկայում կլինեն արդեն աշնանը, և կկարողանան գնորդներին ուրախացնել բավականին հաջողված և տարբերվող բնութագրիչներով:
Ամենահեռանկարային մոդելների չորրորդ հորիզոնականում «Volkswagen Atlas»-ն է, որը կստանա ռուսական ավտոշուկայի ամենամեծ մեքենայի կոչումը: Այն ունի 2-լիտրանոց շարժիչ: Հնգյակը եզրափակում է «Honda CR-V»-ը, որի գինը սկսկվում է 2 109 000 ռուբլուց: