Իսրայելը դեմ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությանը
Իսրայելը կտրուկ դեմ է հանդես եկել Մոսկվայի և Վաշինգտոնի՝ Սիրիայի հարավում հրադադար հաստատելու մասին ծրագրերին, քանի որ դա Իրանին թույլ կտա ընդլայնել տարածաշրջանում իր ներկայությունը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Haaretz»-ին, որը վկայակոչել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
Վարչապետն իր դիրքորոշումը հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ձեռք բերված հրադադարի հանդեպ Երուսաղեմի կողմից դժգոհության պատճառը Իրանի ծրագրերն են՝ տարածաշրջանոմ ռազմական ներկայությունն ընդլայնելու հարցով: Թեհրանը, Իսրայելի ղեկավարության տվյալներով, մտադիր է Սիրիայում ռազմաօդային ուժերի և նավատորմի համար բազա կառուցել, երկիր ուղարկել ռազմական խորհրդականների: