Մակրոնը բացահայտել է Պուտինի հետ հեռախոսազրույցի թեման
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ պայքարը կիբերհարձակումների դեմ: Այս մասին գրում է KP.ru-ն:
Մակրոնը նշել է, որ բանակցությունների հիմնական թեման իբրև թե Ռուսաստանի միջամտությունն է եղել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Հինգերորդ հանրապետության ղեկավարի խոսքով՝ նա Պուտինին «փաստացի տվյալներ» բերել կիբերհարձակումների մասին:
«Այդ զգացմունքային հարցերը չպետք է մեր երկկողմանի հարաբերություններում ձախողումներ առաջացնեն: Կարևոր է ապագայում համակարգչային խափանումների կանխարգելման կարգ ստեղծել: Մենք այդ ուղղությամբ աշխատում են»,- հայտնել է Մակրոնը «Le Journal du Dimanche»-ին տված հարցազրույցի ժամանակ: