Ժամանակակից աշխարհում ահա այս միջոցով կարելի է տիրել աշխարհին, տվյալ դեպքում մենք՝ Թուրքիային
Չնայած չեմ լսում Սպիտակցի Հայկոյին կամ Սուպեր Սաքոյին, բայց իրենց համատեղ երգին մասնագիտական տեսանկյունից մոտենում եմ խիստ դրական:
Ինչպես գիտենք, երգը դարձել է հիթ Թուրքիայում, արաբական մի շարք երկրներում, իսկ այս երևույթը մասնագիտական գրականությունում հայտնի է որպես «փափուկ ուժ», երբ քո երկրի համաշխարհային ազդեցությունը կամ միջազգային կշիռը բարձրացնում ես մշակույթի, հոգևոր արժեքների, ոչ նյութական գործոնների միջոցով:
«Փափուկ ուժ»-ը բնորոշում է պետության ոչ նյութական, հոգևոր պոտենցիալը, որը չի կարող հաշվարկվել գծային ու ստանդարտ չափորոշիչներով: «Փափուկ ուժի» դիվանագիտության ոլորտում մեծ հաջողություններ են արձանագրել արևմտյան զարգացած երկրները, Չինաստանը:
Վերադառնանք հայտնի երգին. ճիշտ է, մեր հայազգի երգիչները իրենց հերթական ստեղծագործությունը ստեղծելիս դժվար թե առաջնորդված լինեն մասնագիտական այս «դիվանագիտությամբ», սակայն փաստ է, որ զգալի դեր են ունեցել Հայաստանի բրենդինգի գործում` հայոց լեզվի և Հայաստանի որպես պետության: Ժամանակակից աշխարհում ահա այս միջոցներով կարելի է տիրել աշխարհին, տվյալ դեպքում մենք` Թուրքիային:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք