Էրդողանն օրենքով մահապատիժ կիրառելու հույս ունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է իր աջակցությունը երկրում մահապատժի կիրառությունը վերադարձնելու մտքին: Նա այս մասին հայտնել է հանդիսավոր հանրահավաքի ժամանակ, որը նվիրված է եղել պետական հեղաշրջման փորձի հետևանքով մահացածների հիշատակին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Guardian»-ին:
«Եթե մահապատժի մասին օրենքն անցնի խորհրդարանով, ես այն կհաստատեմ: Հավատում եմ, որ այն կանցնի»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ մահապատժի կիրառությունը վերականգնելու հնարավորության մասին սկսեցին խոսել Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 16-ի գիշերը թուրք զինվորականների խմբի կողմից իրականացված հեղաշրջման անհաջող փորձից հետո: Գարնանը Էրդողանը նաև հայտնեց, որ այս հարցը կարող է հանրաքվեով որոշվել: