Ռուսաստանում «iPhone 5s»-ի և «iPhone 7 Plus»-ի գինը հասել է պատմական նվազագույնին
Ռուսաստանում «iPhone 5s»-ը և «iPhone 7 Plus»-ն այնքան են էժանացել, որ, մասնագետների խոսքով, դրանց գինը հասել է պատմական նվազագույնին: Սմարթֆոնները հասանելի են սովորական և օնլայն-խանութներում: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ավելի քան երկու տարի առաջ «խնձորային» ընկերությունը դադարեցրել է «iPhone 5s»-ի արտադրությունը, սակայն ավելի քան 150 ռուսական խանութներում մինչև այժմ հնարավոր է գտնել 4-դյույմանոց սմարթֆոնը: Նվազագույնն այն արժե 15.5 հազար ռուբլի:
Ավելի ժամանակակից մոդելը՝ «iPhone 7 Plus»-ը, որը 5.5-դյույմանոց է, ավելի թանկ է: «Apple Store Online»-ը այն վաճառում է 63 000-ից 80 000 ռուբլով՝ կախված ձևափոխություններից: Սակայն շուկայում սմարթֆոնի գինը կտրուկ իջել է. այն արժե 53 000 ռուբլի, այսինքն՝ 30%-ով էժան: