Նախիջևանի ներքին գործերի նախարարը՝ տնային կալանքի տակ
Նախիջևանում աշխատանքից հեռացվել, ձերբակալվել և տնային կալանքի տակ է պահվում ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Ախմեդ Ախմեդովը:
ՆԳ նախարարին այժմ փոխարինում է Ախմեդ Ախմեդովի տեղակալի:
Նախիջևանի ոստիկանությունում լուրջ ստուգումներ են սկսվել: Ախմեդ Ախմեդովը 2000 թվականից սկսած գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը: 2015 թվականի
Իլհամ Ալիևի հրամանով ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում:
Վերջին մի քանի ամսիների ընթացքում Նախիջևանը սկսել էր համագործակցությունը Թուրքիայի հետ: Ադրբեջանական ընդդիմադիր հատվածը հայտնում էր, որ Ադրբեջանը սկսել է հանձնել Նախիջևանը թուրքերին, քանի որ պլանավորվում էր նույնիսկ
Նախիջևանում թուրքական լիրան օգտագործել: Ստուգումները, ձերբակալությունները և աշխատանքից ազատումները հնարավոր է հենց թուրքական կողմի կատարած գործողությունները լինեն:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք