Հարբած ուղևորներով ինքնաթիռն ընկել է Բայկալ լիճը
Այսօր Բայկալ լիճն է ընկել թեթև շարժիչ ունեցող ինքնաթիռ, որի մեջ չորս մարդ է եղել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Փրկարարներն օգնել են տուժածներին դուրս գալ ջրից: Նրանցից երկուսին հիվանդանոց են տեղափոխել, իսկ մյուսները փախել են բժիշկներից:
«Интерфакс» լրատվական գործակալության տվյալներով, որոնք տրամադրել են արտակարգ ծառայությունների աղբյուրները, փախածները հարբած են եղել: Ինքնաթիռը չի ունեցել Բայկալ լճի վրայով թռչելու թույլտվություն: