Գեղեցկության թագուհին քաղցկեղից մահացել է 22 տարեկանում
«Միսս Ղրղզստան» գեղեցկության մրցույթի թագուհի Ժիբեկ Նուկեևան մահացել է քաղցկեղից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է հասարակական գործիչ Ասոլ Մոլդոկմատովան: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Ավելի վաղ 22-ամյա կնոջ մոտ ախտորրոշել էին երրորդ աստիճանի բարդության ախտորոշում:
«Այսօր մահացել է «Միսս Ղրղզստան» տիտղոսը կրող Ժիբեկ Նուկեևան: Նա ընդամենը 22 տարեկան էր: Նա անկեղծ, պայծառ աղջիկ էր, ով մեր ծանոթության ժամանակ ապշեցրեց ինձ իր համեստությամբ, պայծառությամբ և բնավորությամբ: Մենք վշտի մեջ ենք»,- գրել է հասարակական գործիչը:
Նուկեևան նշված տիտղոսը նվաճել էր 2013 թվականին:
Ավելի վաղ մահացու հիվանդ կինը սոցկայքերի օգտատերերին խնդրել էր օգնել իրեն մնալ նորածին որդու հետ: