Ռուս դատավորի դստեր 2 միլիոն դոլարանոց հարսանիքը. որքանո՞վ են երգել Բասկովը, Բրեժնևան և Մելաձեն (տեսանյութ)
Կրասնոդարի շրջանի դատարանների խորհրդի փոխնախագահ Ելենա Խախալևան դստեր հարսանիքն է կազմակերպել, որն արժեցել է երկու միլիոն դոլար: Այս մասին գրում է Life.ru-ն:
Արարողության հաղորդավարը Նիկոլայ Բասկովն է եղել, իսկ հյուրերին ուրախացրել են Վալերի Միլաձեն, Վերա Բրեժնևան և Իոսիֆ Կոբզոնը: Այս մասին հաղորդել է նաև «Masհ» պորտալը, որի տվյալներով՝ նորապսակների հարսանեկան նվերներից մեկն է դարձել «Բենթլի» ավտոմեքենան:
Հայտնի է, որ Վալերի Մելաձեն ելույթի համար 35 000 եվրո է վերցրել: Վերա Բրեժնևան և Նիկոլայ Բասկովը նույնպես համեստ չեն եղել և երգել են 40 000 եվրոյի դիմաց: Պորտալի տվյալներով՝ Կոբզոնը համաձայնել է անվճար երգել, քանի որ վաղուց է ընկերություն անում Խախալևայի հետ: 350 հյուրերին կերակրելու համար 3.5 միլիոն ռուբլի են ծախսել: Ծաղիկների վրա՝ երկու միլիոն: