«ԻՊ»-ի առաջնորդը ողջ է. Իրաքի հերքումը
Իրաքի ՆԳՆ հակաակաբեկչական գործողությունների և հետախուզության ծառայությունների ղեկավար Աբու Ալի Բասրին հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարը դեռևս ողջ է և թաքնվում է Սիրիայի տարածքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Al Arabiya» հեռուստաընկերությանը:
Այս մասին հաղորդել է նաև «Anadolu» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իրաքյան «Al-Sabah» թերթին:
Այս խոսքով նա հերքել է ռուսական իշխանությունների հաղորդագրություններն այն մասին, որ Ալ Բաղդադին, հավանաբար, մահացել է ռուսական ռազմատիեզերական ուժերի՝ Ռաքքայում կատարած գործողությունների ընթացքում: Ռաքքան համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաքը»: