Բնական գազ օգտագործողների թիվն ավելացել է
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է, որ 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 4160-ով՝ կազմելով 683 581: Ներկայումս հանրապետությունում բնական գազ է օգտագործում 624 բնակավայր, որից 579—ը գյուղական, 45-ը քաղաքային համայնքներ: