Իրանում ձերբակալել են նախագահի եղբորը
Իրանում ձերբակալել են նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը: Վերջինիս մեղադրում են մի շարք ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին գրում է«Lenta.ru»-ն:
Հաղորդվում է, որ նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ վերջինս չի վճարել նախարարության կողմից սահմանված տուգանքը:
Ֆերեյդունի ու մի շարք այլ անձանց նկատմամբ մի քանի հետաքննություն է տարվում: Կասկածյալների մի մասը կալանավորված է: Հուսեյն Ֆերեյդունը 2015 թվականին եղել է Իրանի հատուկ բանագնացը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում: