Թուրքական հնարք. Էրդողանը բջջային հաղորդագրություն է ուղարկում Թուրքիայի ամբողջ բնակչությանը
Թուրքիայի նախագահ Էրդողանը բջջային հաղորդագրություն է ուղարկել իր երկրի ամբողջ բնակչությանը: Այս մասին գրում է «CNN»-ը:
Հաղորդագրությունները ուղարկվել են նախորդ տարի հուլիսին հեղաշրջման փորձից մեկ ամյակի կապակցությամբ:
Այդ հաղորդագրությունը, որ տևել է մոտ 20 վարկյան, հաղորդել են Թուրքիայի բջջային բոլոր օպերատորները, ինչպես հայտնում է : Թուրքիայի բնակչությունն այն ստանում է ինքնաբերաբար, երբ փորձում է զանգ կատարել հեռախոսով:
Էրդողանն այդպիսով հեղաշրջման փորձի մեկ տարին լրանալու կապակցությամբ կիրառելով այդ բջջային հնարքը, ըստ երևույթին ակնարկել է հենց մեկ տարի առաջ իրադարձությունները, երբ հեղաշրջման փորձի ընթացքում նա հանրությանն էր դիմում բջջային կապի միջոցով: