Ակնաբույժը բրիտանուհու աչքում 27 ոսպնյակ է գտել
Ակնաբույժը բրիտանուհու աչքում 27 ոսպնյակ է գտել, որոնք նա մոռացել էր հանել։ Այս մասին գրում է «Interfax.ru»-ն՝ հղում տալով «Optometry Today» պարբերականին։
Կինը դիմել է բժշկի, որպեսզի հեռացնի կատարակտան։ Զննման ժամանակ ակնաբույժը ուշադրություն է դարձրել կապտավուն թաղանթին աչքի մեջ։ Պարզվել է, որ կնոջ աչքի մեջ 27 ոսպնյակ կա, ընդ որում նա նույնիսկ չէր էլ կռահում այդ մասին։ Առաջին զննման ժամանակ բժիշկը հանել է 17 ոսպնյակ, իսկ երկրորդի ժամանակ՝ մնացած 10-ը։
67-ամյա կինը հետագայում պատմել է, որ աչքերի քորը վերագրում էր տարիքին։ Նա 35 տարի շարունակ միանգամյա գործածման ամենօրյա ոսպնյակներ է օգտագործել։
Սկնաբույժները խոստովանել են, որ երբեք նախկինում նման խնդրի չէին բախվել։ Վիրահատությունը ստիպված են եղել հետաձգել։
Ոսպնյակների հեռացումից երկու շաբաթ հետո կինը հայտնել է, որ սկսել է իրեն շատ ավելի լավ զգալ։