Թուրքիայում անօդաչուն ընկել է հանրահավաքի մասնակիցների վրա
Անկարայում մի քանի մարդ է տուժել հանրահավաքի մասնակիցների վրա անօդաչու թռչող սարքի ընկելու պատճառով: Այս մասին գրում է «gazeta.ru»-ն՝ հղում տալով «Интерфакс»-ին:
Հանրահավաքը անցկացվում էր ռազմական հեղաշրջման չստացված փորձի մեկ ամյակին առթիվ:
Հայտնի է, որ սարքը վերևից տեսանկարահանում ու բեմի մոտ տեղադրված էկրանների վրա հեռարձակում էր հանրահավաքի ընթացքը: Առայժմ հայտնի չէ անօդաչուի ընկելու պատճառը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բժիշկները հանրահավաքից դուրս են հանել մոտ 6 հոգու: Նրանք թեթև վնասվածքներ ու կտրվածքներ են ստացել:
«Մեզ մոտ ինչ-որ բան է տեղի ունեցել: Հուսով եմ՝ ոչ ոք լուրջ չի տուժել»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ևս ներկա է եղել հանրահավաքին: