Սպիտակ տունը սխալմամբ նախագահ Օբամայի ստորագրությամբ շնորհավորական նամակ է ուղարկել
Սպիտակ տունը սխալմամբ երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամայի ստորագրությամբ է շնորհավորական նամակ ուղարկել ԱՄՆ-ի քաղաքացիություն ստացած բրիտանացուն: Այյս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով TACC-ին:
Մեջբերելով նամակը ստացած տղամարդու կնոջը` աղբյուրը գրում է. «Ամուսինս, որը ծնվել է Մեծ Բրիտանիայում, երդում է տալիս քաղաքացիություն ստանալիս: Նորահայտ ամերիկացիների համար նախատեսված թղթապանակում ողջույնի նամակ է նախագահ Օբամայից», - նշել է կինը:
Աղբյուրի կարծիքով` ամերիկյան կառավարությունը վեց ամսվա ընթացքում չի թարմացրել փաստաթղթերը և մինչ օրս օգտագործում է այն, որը ստորագրված է եղել նախկին նախագահի կողմից: