Էրդողանն արտասվել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուզվել և արտասվել է 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի դեմ հաղթանակին նվիրված միջոցառմանը: Այս մասին գրում է «Haberler.com»-ը։
Լուսանկարներից պարզ է դառնում, որ Թուրքիայի նախագահը սրբում է արցունքները: Նա աղոթել է հեղաշրջման փորձի գիշերը զոհվածների համար շնորհակալություն հայտնել իր կոչին հետևելով փողոց դուրս եկած բոլոր քաղաքացիներին։ Նա նաև ավելացրել է, որ 249 զոհերի 47 տոկոսը սպանվել է հեղաշրջման փորձը իրականացնողների փամփուշտներից, 21 տոկոսը՝ ուղղաթիռներից բացված կրակից, 9-ը տոկոսը տանկերից: Էրդողանն ընդգծել է՝ այդ գիշեր միայն 35 ապստամբ է սպանվել և այս հեղաշրջման փորձը մարդու իրավունքների կոպտագույն խախտում էր:
«Ոչ ոք չի կարող հերքել, որ Թուրքիան ավելի զարգացած և ժողովրդավար է, քան 15 տարի առաջ և ավելի, քան Արևմտյան շատ երկրներ»,- ասել է Էրդողանը: