Էսօր որ փաստաբանի փափախը վերցնում ես տակը մի Չէ Գևարա է պպզած
Ինչքան գիտեմ՝ ուժային և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին օրենքով արգելվում է քաղաքականությամբ զբաղվել.
Մեր մոտ էդ արգելքը փաստաբանների վրա չի՞ տարածվում:
Հենց փաստաբաններն իրենք են պնդում դատավարական կողմերի հավասարության մասին. էդ դեպքում ինչո՞ւ պիտի օրենքն արգելի դատախազին քաղաքականությամբ զբաղվել իսկ դատապաշտպանին չարգելի:
Եղբայր, քաղաքական խաղեր տալ ես ուզում, փաստաբանական լիցենզիադ վայր դիր ու բզբզա.
Թէ չէ էսօր որ փաստաբանի փափախը վերցնում ես տակը մի Չէ Գևարա է պպզած:
Գրիգ Գրիգորյան. Ֆեյսբուք: