Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է ԻՊ-ի հրահանգով
Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրահանգով։ Այս մասին գրում է «РИА Новости»՝ վկայակոչելով գերմանական «Bild» –ին:
Հաղորդվում է, որ չարագործը ԻՊ-ի զինյալների հետ կապ է հաստատել ինտերնետի միջոցով։ Եգիպտոսի իշխանություններն առայժմ չեն հաստատել այս տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Հուրգադայում դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել էր լողափին հանգստացողների վրա: Գերմանիայից երկու զբոսաշրջիկ զոհվել է, ևս չորս զբոսաշրջիկ՝ Հայաստանից, Չեխիայից և Ռուսաստանից, վիրավորվել:
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։