Լոնդոնում ծծմբական թթվի կիրառմամբ հերթական հարձակումն է տեղի ունեցել
Լոնդոնում ենթադրաբար ծծմբաթթվի կիրառմամբ հերթական հարձակումն է իրականացվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել Լոնդոնի արևելյան Դահենեմ շրջանի Բալարդս-ռոադ փողոցից, երբ 2 տղամարդ փորձել են մոտոցիկլետ գողանալ` դրա սեփականատիրոջ վրա ինչ-որ «թունավոր նյութ» ցողելով:
Մոտոցիկլետը գողանալ չի հաջողվել, սակայն ոստիկանները չեն կարողացել ձերբակալել հանցագործներին:
Նշենք, որ ավելի վաղ Լոնդոնի արևելյան հատվածում ծծմբական թթվի կիրառմամբ հարձակման 5 դեպք է գրանցվել: