ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են մոտ 100 անգամ ոստիկանություն զանգելու համար
Միացյալ Նահանգներում մի մարդ 98 անգամ զանգահարել է ոստիկանություն և գումար պահանջել: Այս մասին գրում է «Life.ru»-ն՝ հղում տալով «Fox Mews»-ին :
Զանգահարողը ոստիկաններից գումար է պահանջել, բայց չի ներկայացել կամ հասցե չի նշել, այլ ուղղակի կախել է լսափողը:
Ոստիկանության աշխատակիցները, քանի որ պարտավոր են պատասխանել և լսել բորոլ զանգերին, ստիպված բոլոր 98 անգամները պատասխանել են:
«Երբեք չես իմանա, թե ինչու են իրականում զանգել, կեղծ ահազանգ է, թե՞ իրական: Մենք պետք է ընդունենք յուրաքանչյուր զանգ և հետևողական լինենք այդ զանգի համար»,- ասել է իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը:
Ոստիկանները կարողացել են պարզել քաղաքացու գտնվելու վայրը և նրան բերման են ենթարկել ոստիկանություն: