Սրանք պարզապես խոսքեր չեն. Քադիրովը՝ ռուսական միջուկային հրթիռների մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կոնկրետացրել է ռուսական միջուկային հրթիռների մասին իր հայտարարությունն այն մասին, որ հրթիռները կարձակվեն ավտոմատ կերպով, նույնիսկ եթե ՌԴ-ի ուղղությամբ ավերիչ հարված հասցվի՝ նշելով, որ դրանք պարզապես խոսքեր չեն: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Քադիրովը ամերիկյան «HBO» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է. «Ամերիկան մեզ համար այդքան էլ ուժեղ պետություն չէ, որպեսզի այն դիտարկենք որպես Ռուսաստանի թշնամի»:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ում «իշխանությունն ուժեղ է, և իրենք միջուկային հզորություն ունեն», և նույնիսկ եթե լուրջ հարված հասցվի, «իրենց հրթիռները կօգտագործվեն մեխանիկորեն»:
«Սրանք պարզապես խոսքեր չեն: Մենք այդպես էլ կանենք: Մեր պետության համար պատրաստ ենք կյանք տալ»,- գրել է Քադիրովը «Telegram»-ում: