Բեռլինը «կատաղել է» Եգիպտոսում գերմանացիների սպանության լուրից
ԳԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է եգիպտական Հուրգադայում Գերմանիայի երկու քաղաքացիների սպանությունը և գերատեսչության արձագանքը բնորոշել է որպես «անհանգստություն և կատաղություն»: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Դիվանագետը հաստատել է, որ հարձակումը արտասահմանցի զբոսաշրջիկների դեմ մտադրված գործողություն է եղել և այն «անարդար և հանցավոր» է անվանել:
«Մենք ցավում ենք, որ երկու գերմանացիներ են սպանվել Հուրգադայի հարձակման ժամանակ: Համաձայն մեր տեղեկությունների՝ դա մտադրված հարձակում է եղել արտասահմանցի զբոսաշրջիկների վրա՝ առանձնակի անարդար և հանցավոր գործողություն, որը մեզ թողեց վշտի, շփոթմունքի և բարկության մեջ»,- ասել է նա:
«Sunny Days El Palacio Resort»-ի վրա հարձակումը եղել է հուլիսի 14-ին: