Որտե՞ղ են զենքը թաքցրել Փարիզի և Բրյուսելի ահաբեկիչները (լուսանկարներ)
Փարիզում և Բրյուսելում հարձակումներ կատարած ահաբեկիչները զենքերը պահել են ավտոտնակում, որը գտնվում է բելգիական Լիմբուրգ նահանգի Մելենբերգ քաղաքի դպրոցներից մեկի տարածքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Het Laatste Nieuws»-ին:
Հաղորդվում է, որ քննիչներն իմացել են զենքի պահպանման վայրի մասին այն բանից հետո, երբ ուսումնասիրել են Փարիզում 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու հարցում գլխավոր կասկածյալի համակարգիչը:
Բելգիայի պետական անվտանգության ծառայությունները նշում են, որ քննության տվյալներով՝ ահաբեկիչները զենքը թաքցրել են ավտոտնակում, սակայն հարձակումից որոշ ժամանակ առաջ այն տեղափոխել են մեկ այլ տարածք: