Թեհրանի մետրոյում հարձակվել են քահանայի վրա
Առնվազն 15 մարդ է վիրավորվել Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում: Այս մասին գրում է «Life.ru»-ն՝ հղում տալով իրանական «Mehr» լրատվականին:
Անհայտ անձը, ով զինված է եղել դանակով, հարձակվել է քահանայի վրա: Հարձակման ժամանակ ներկա գտնվողները փորձել են միջամտել, ինչի արդյունքում էլ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքը տեղի է ունեցել Թեհրանի արվարձանում գտնվող Ռեյ քաղաքի կայարանում:
Ոստիկանները կրակ են բացել հարձակվողի ուղղությամբ, ինչից հետո ձերբակալել են նրան: