Ինչո՞ւ են Եգիպտոսում հայեր տուժել. 3 պատճառ՝ ըստ եգիպտական ԶԼՄ-ների
Հուրգադայում հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են Գերմանիայից երկու զբոսաշրջիկներ, ևս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի և Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորում են ստացել։Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ լրատվամիջոցները դիտարկում են պատահարի պատճառների երեք տարբերակներ:
28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը, ով իրականացրել է հարձակումը, կարող է մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինել: Հանցագործը հետևել է «ԻՊ»-ի գաղափարախոսությանը, իսկ հարցաքննության ժամանակ հայտնել են, որ «ապրել է շարիաթի օրենքներով»: Նաև հաղորդվում է, որ հանցագործը գերմաներեն է խոսում և հարձակումից առաջ շփվել է արտասահմանցիների հետ:
Միաժամանակ եգիպտական մեկ այլ ռեսուրս՝ «Elmwatin»-ը, Եգիպտոսի անվտանգության ուժերին վկայակոչելով, գրում է, որ հարձակումը կարող էր կենցաղային վեճի հետևանք լինել, որում իբրև թե մասնակցել են երկու կանայք՝ Եգիպտոսից և Ուկրաինայից: Դրանից հետո եգիպտոսցի կնոջից նեղացած տղամարդը դանակով հարձակվել է կնոջ և նրա ծանոթների վրա:
Եգիպտական լրատվամիջոցներում քննարկվող երրորդ վարկածի համաձայն՝ հանցագործը հոգեկան հիվանդությամբ է տառապել և հարձակման պահին չի գիտակցել, թե ինչ է անում:
Եգիպտոսի իշխանությունները դեռևս չեն բարձրաձայնել ողբերգության պատճառի պաշտոնական տարբերակը: Նրանք միայն հաղորդել են, որ հետաքննություն է անցկացվում: Հանցագործը ձերբակալվել է, նա ցուցմունքներ է տալիս:
Ինչպես պատմել են ականատեսները, երիտասարդ բարձրահասակ տղամարդը՝ ջինսով և սև վերնաշապիկով, առանց խոչընդոտի հարևան հասարակական լողափից անցել է դեպի Հուրգադայի հյուրանոցներից մեկը, որտեղ առանց խոչընդոտի սկսվել է հարձակվել արտասահմանցիների վրա: