Թուրքիայում ՌԴ նոր դեսպանն արդեն Անկարայում է
Թուրքիայում ՌԴ նոր դեսպան Ալեքսեյ Երխովը ժամանել է Անկարա: Այսօր նա կմասնակցի խորհրդարանի հատուկ նիստին՝ պետական հեղաշրջման փորձից ուղիղ մեկ տարի անցնելու կապակցությամբ հրավիրված: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Հունիս ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երխովին նշանակել էր Թուրքիայում ՌԴ դեսպան: Ավելի վաղ վերջինս աշխատել է Եգիպտոսում, զբաղեցրել է նաև Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսի պաշտոնը:
«Ռուսաստանի նոր դեսպանն այսօր ժամանել է Անկարա: Օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Շևքի Մյութևելիօղլին»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը սպանվեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին ցուցահանդեսի բացման ժամանակ: