Պուտինը քնել է իր մասին ֆիլմը դիտելու ժամանակ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ քնել է Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» փաստավավերագրական ֆիլմը դիտելու ժամանակ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Վլադիմիր Պուտինը դա բացատրել է կուտակված հոգնածությամբ: «Ես դիտում էի այդ ֆիլմը, երբ ինքնաթիռով թռչում էի գործուղումից, և քանի որ ես քիչ էի քնել, մինչ նայում էի, քնեցի»,- նշել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ ֆիլմում ամեն ինչ օբյեկտիվ է՝ դատելով նրանց արձագանքից, ովքեր արդեն հասցրել են դիտել կինոնկարը: Պուտինը խոստացել է, որ ժամանակ կգտնի ծանրաբեռնված գրաֆիկում, որպեսզի մինչև վերջ դիտի ֆիլմը:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 12-ին: