Պետդումայի տանիքը ծակվել է, հատակից կաթում է
Պետդումայի տանիքը ծակվել է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Москва» լրատվական գործակալությանը:
«Интерфакс»-ը մանրամասնում է, որ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Իրինա Յարովայի ելույթի ժամանակ տանիքից սկսել է ջուր կաթել: «Տանիքից կաթում է, ինչ կարող եմ ես ասել: Պետդումայի պատգամավորների համար հավանաբար սա ամենազվարճալի զբաղմունքն է՝ գլուխը բարձրացնել և տեսնել, որ այնտեղից կաթում է»,- նշել է նա:
Պետդումայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուկովն առաջարկել է 10-րոպեանոց ընդմիջում վերցնել: «Գործընկերներ, խնդրում եմ բոլորիդ լքել դահլիճը»,- նշել է նա:
Ընդմիջումից հետո Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորներին հորդորել է վերադառնալ աշխատանքին և ասել. «Գործընկերներ, բարդ եղանակային պայմաններ են, եկեք մենք ավարտենք հարցի քննարկումը»: