Չեչնիայում գեյեր չկան. Քադիրով
Չենչիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ հանրապետությունում «գեյեր չկան»: Այս մասին նա հայտնել է ամերիկյան «HBO» ալիքին տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լրագրողը Քադիրովին հարցրել է, թե ինչ է նա մտածում լրատվամիջոցների հրապարակումների մասին, որտեղ պատմում են հանրապետությունում միասեռականների տանջանքների մասին:
«Դա անմտություն է: Մենք այդպիսի մարդիկ չունենք: Չկան մեր մոտ գեյեր»,- ասել է Չեչնիայի ղեկավարը:
«Նրանք սատանաներ են: Նրանք վաճառված են: Նրանք մարդիկ չեն: Թող անիծված լինեն նրանք նրա համար, որ մեզ զրպարտում են»,- ասել է Քադիրովը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում նկատի ունի՝ ԶԼՄ-ների՞ն, թե՞ միասեռականներին: