Թռչնակը թռավ. մանրամասներ թուրքական բանտից Սևակ Նշանյանի փախուստից
Նախօրեին Թուրքիայում 17 տարվա ազատազրկման դատապարտված պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևակ Նշանյանը փախուստի էր դիմել, որտեղ գտնվում էր 2014 թ.-ից:
Թուրքական մամուլում շրջանառվում է, որ փախչելուց հետո Նշանյանը արտասահման է մեկնել: Այսօր արդեն գործարարը թվիթերյան էջում գրառում է կատարել՝ «Թռչնակը թռավ. Նույնը մաղթում եմ մնացյալ 80 միլիոնին»:
Նշանյանը «Habertürk» գործակալության հետ հեռախոսազրույցում հաստատել է Թուրքիան լքելու մասին տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: