Պուտինը բացատրել է՝ ինչու է բենզինը թանկանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ երկրի իշխանություններն արտադրողներին թույլ չեն տա «դիպչել» բենզինի գներին: Նա նաև պարզաբանել է, թե ինչու է վառելիքի գինը Ռուսաստանում աճում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ արտադրողներին, վաճառողներին և միջնորդներին բարձրացնել գները, և սա լիովին ակնհայտ է, դրանք պետք է տնտեսապես հիմնավորված լինեն»,- ասել է նախագահը՝ պատասխանելով բենզինի աճող գների մասին հարցին:
Պուտինը նաև նշել է գների արհեստական նվազման վնասների մասին: Նա հավելել է, որ իշխանությունը առանձին սպառողների համար փորձում է այն պահել ցածր մակարդակի վրա: Նախագահը նաև պարզաբանել է, թե ինչու Ռուսաստանում՝ նավթ արդյունահանող երկրում, աճում է բենզինի գինը:
«Եթե մենք ազատ շուկա ունեք, ապա սկզբունքորեն չենք կարող գներն այլ կերպ պահել, ինչպես հարևան երկրներում, հակառակ դեպքում պետք է պարզապես «երկաթե վարագույր» ստեղծել»,- նշել է Պուտինը: