ԱՄՆ-ն ԻՊ-ի պարագլխի սպանության մասին որևէ ապացույց չունի. Պենտագոն
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ չի կարող հաստատել` արդյոք «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվել է, թե ոչ:
«Եթե մենք իմանայինք այդ մասին, կասեինք, ներկա պահին ես չեմ կարող հաստատել կամ հերքել դա», - Մեթիսին մեջբերում է Agence France Presse-ը:
Նրա խոսքով` իրենք համարում են, որ Բաղդադին ողջ է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:
Реклама 30
Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից այս շաբաթ ավելի վաղ հայտնել էին, որ Բաղդադի սպանության մասին լուրեր են ստացել Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում հաստատված ԻՊ-ի ղեկավարներից:
ԻՊ-ի պարագլխի սպանության հաստատման կամ հերքման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի արվել իսլամիստական լրատվամիջոցների կողմից: