Թուրքիայում 7000 ոստիկանի ու պաշտոնյայի են ազատել` հեղաշրջման փորձի տարելիցի նախօրեին
Թուրքիայում իշխանություններն ավելի քան 7000 ոստիկանի, պետաշխատողների և ակադեմիկոսների են հեռացրել աշխատանքից:Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Այս որոշումը կայացվել է երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի տարելիցի նախօրեին:
Հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում ավելի քան 150 000 պաշտոնատար անձ է հեռացվել, ինչպես նաև շուրջ 50 000 մարդ է ձերբակալվել զինվորական, ոստիկանական և այլ ոլորտների ներկայացուցիչներից: