Նոր մանրամասներ Եգիպտոսում զինված հարձակումից տուժած ՀՀ քաղաքացիների մասին.հանցագործը վնասազերծվել է ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Եգիպտոսում զինված հարձակումից տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտնագ չի սպառնում :
«Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»,- հավելել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոսում հյուրանոցի վրա հարձակման հետևանքով հայուհիներ են վիրավորվել: