Եգիպտոսում հյուրանոցի վրա հարձակման հետևանքով հայուհիներ են վիրավորվել
Եգիպտոսի Հուրգադա քաղաքում «Sunny Days El Palacio» հյուրանոցում զինված հարձակման հետևանքով մահացել են գերմանիայի քաղաքացիներ: Այս մասին գրում է Washington Post-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` 20-ամյա երիտասարդը դանակով հարձակվել է վեց կնոջ վրա։ Հարձակման զոհ են դարձել գերմանուհիներ: Նախապես տարածած տեղեկատվության համաձայն` զոհվածների թվում կային նաև ուկրաինուհիներ, սակայն պաշտոնական աղբյուրը ժխտվել է այդ լուրը:
Հուրգադայի գլխավոր հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից երեքը հայուհիներ են, ինչպես նաև մեկ չեխիայի քաղաքացուհի:
Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան մոտ ժամը 11-ին։ Հարձակում կատարած տղամարդը ձերբակալված է: Դեպքի ականատեսը հայտնել է, որ հարձակվողը ջինսով էր ու սևահեր, սպորտային շապիկով: Նրա խոսքով, հարձակվողը ինչ-որ մեկին խնդրել էր գալ իր ետեւից։ Ականատեսը պատմել է, որ բախվել էր կասկածյալին, բայց վերջինը նրան ասել է, որ հեռու մնա իրենից, քանի որ նրա նշանակետը եգիպտացիք չեն։
Հարձակման զոհերը դանակահարվել են դեմքից, վզից ու ոտքերի մասից։