Կառավարությունը փոխհատուցեց եվրադատարան դիմած քաղաքացուն
ՀՀ կառավարությունը հուլիսի 13-ի նիստում որոշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 75651/11 գանգատ) 2017 թվականի մայիսի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ պահուստային ֆոնդից «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով արդարադատության նախարարությանը 2017 թվականի ինն ամսում հատկացնել 3600 (երեք հազար վեց հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:
Դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի օգոստոսի 18-ն է: