Բանն այն է, որ ցանկացած մուտիլովկա պիտի ունենա նպատակ
Արդեն քանի շաբաթ է մեր «արևմտամետները» համառորեն հոդվածվում են, առ այն, որ Սերժ Սարգսյանը խաբում է եվրոպացիքին, որ նա չի ուզում ԵՄ-ի հետ շրջանակայինը ստորագրի և որ միանշանակ «գցելու» է գործընկերներին: Ըստ էության, զուտ սպեկուլյատիվ բնույթի (ժողովրդի ասած՝ մուտիլովկա) է, քանի որ ոչ մի փաստի վրա հիմնված չէ, այլ պարզապես շահարկում է քննվողի մոտիվացիան:
Բանն այն է, որ ցանկացած մուտիլովկա պիտի ունենա նպատակ: Հիմա ես փորձում եմ հասկանամ հարգարժան «արևմտամետ» վերլուծաբանների նպատակը: Եթե նույն բանը գրեր ռուսական Սպուտնիկին հարցազրույց տվող հաստիքային մի վերլուծաբան, պարզ կլիներ, ինչու է դա արվում:
Բայց երբ որ «գցվելու» մասին եվրոպացիքին զգուշացնում են համամարդկային արժեքների ջատագովները՝ մեղմ ասած տարակուսում եմ: Ո՞րն է նպատակը: Որ եվրոպացիք հետ քաշվե՞ն: Դա անելու իմա՞ստը, եթե քեզ պետք է շրջանակայինը: Պարզ է չէ, որ արևմտամետին պետք է շրջանակայինը: Պարզ է չէ՞... թե պարզ չէ՞... թե արևմտամետ չէ՞, թե արևմտամետ է, բայց «տուն է պահում»...
Բան չունեմ ասելու, կարող է գցի, բայց եթե դու շրջանակայինին կողմ ես, պիտի դրա ստորագրմանը նպաստես, ոչ թե անընդհատ խոսեց դրա չլինելու մասին:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: