Ռուսաստանը չի պատրաստվում հանձնել Կուրիլյան կղզիները
Ինչ վերաբերում է Կուրիլյան կղզիներին, Վլադիմիր Պուտինը, հետևելով որոշակի և նախապես ծրագրված ռազմավարությանը, չի պատրաստվում տարածքներ զիջել: Այս մասին կարծիք են հայտնել ճապոնական լրատվամիջոցները.գրում է «Actualnews.org»-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ճապոնացի պաշտոնյաների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Պուտինը հստակ հասկացնում է, որ չի պատրաստվում Կուրիլները զիջել Ճապոնիային: Լրատվամիջոցները գտնում են, որ Ճապոնիայի իշխանությունները պետք է առավել կոշտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ամեն անգամ «չպարտվեն» Կրեմլին: Տոկիոյի ներկայացուցիչներին զարմացնում է այն փաստը, որ Ռուսաստանը դեմ չի կղզիներում համատեղ գործունեություն իրականացնել, սակայն ցանկացած իրավական գործողություն հարկ կլինի իրականացնել ՌԴ օրենսդրության համաձայն, ինչն էլ հնարավորություն է տալիս Պուտինին ղեկավարել իրավիճակը:
Պարբերականը նաև նշում է, որ Մոսկվայի ռազմավարությունը անչափ գրագետ է: Դրա հետ մեկտեղ` Պուտինը իր գործողություններում շարունակում է զգույշություն պահպանել: