Ժիրինովսկին դեմ է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարությունը համատեղ հայերի հետ ղեկավարելուն
Այսօր ՌԴ Պետդումայում տեղի է ունեցել Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրի վավերացումը, որի ժամանակ ելույթ է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վ.Ժիրինովսկին և կտրականապես դեմ արտահայտվել, որ այդ հաամտեղ զորախմբի հրամանատարությանը մասնակցի նաև Հայաստանը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ես գտնում եմ, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միացյալ զորախմբի հրամանատարությունը պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության տակ՝ մեր գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի: Առանց մեզ տեղյակ պահելու նրանք կարող են ինչ-որ ռազմական գործողություններ սկսել և մենք մեխանիկորեն կներքաշվենք դրանց մեջ»,- պարզաբանել է իր կարծիքը Բաքվի կողմից գնված Ժիրինովսկին:
Ինչպես ասում են՝ «Առանց մեկնաբանությունների»...Դեռ սպասենք զարգացումներին և նոր անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին, որոնք, որքան ես նկատում են նմանվում են 1920-21 թթ-ին տեղի ունեցած ողբերգությանը, երբ Հայաստանի թիկունքում և Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին Ռուսաստանը բարեկամացավ Թուրքիայի հետ...Պատմությունը, որքան հասկանաում եմ կրկնվում է ավելի վատագույն սցենարով...
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: