Անապայում հայը մահացել է սրտի կաթվածից՝ փորձելով փրկել խեղդվող աղջկան (տեսանյութ, լուսանկարներ)
Սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել Անապայում տեղի ունեցած ողբերգական պատահարից, որը հուլիսի 8-ին կյանքից զրկել է մի տղամարդու և նրա 5-ամյա դստերը: Այս մասին հայտնում է «Блокнот Краснодар»-ը:
Ազգականներին վրդովեցրել է տեղի ունեցածի պաշտոնական վարկածը, ինչից հետո պարբերականին է դիմել զոհված տղամարդու քենին` Թերեզան:
«Փեսաս, նրա 2 երեխաները` Դիանան և Դավիթը, 2 դեռահաս և ևս մեկ երեխա, նրանց բոլորին թույլ են տվել բարձրանալ մեկ կատամարանի վրա: Նրանց բաճկոններ չեն տվել, չնայած մշտապես տալիս էին: Նրանց ծով են բաց թողել, որի ջրի ջերմաստիճանը 15 աստիճան էր: Նրանք ավելի ու ավելի հեռու են քշվել, փրկրարաներից ոչ մեկը դրան չի հետևել»,- պատմել է Թերեզան:
Զոհվածներից մեկի կնոջ և մյուսի մոր հարազատ քրոջ խոսքով` տրամադրած կատամարանը բլրակ ուներ: Փոքրիկ Դավիթը դրանց սահում էր ջրի մեջ, որտեղ որդուն որսում էր հայրը: Զվարճանալու պահին կատամարանի մյուս կողմից ծովն է նետվել նաև Դիանան:
«Գարիկը ջրից հանել է որդուն, լողալով հասել դստերը, սակայն նա արդեն չկար: Նա մի քանի անգամ սուզվել է ջրի մեջ, սակայն նրան չի գտել: Նա օգնություն է կանչել: Բոլորը բղավում էին, ձեռքերը թափահարում` փորձելով գրավել ափին գտնվողների ուշադրությունը: Բայց բոլորի համար միեւնույն էր: Նա մահացել է սարսափից և խուճապից: Նրա սիրտը պայթեց այն պատճառով, որ չի կարողացել աղջկան գտնել: Նա այնքան չէր սիրում ծովը, ջրից այնպես էր վախենում, արդյունքում ծովը որոշեց նրան վերցնել...Նա այնպիսի սարսափի մեջ էր, երբ չկարողացավ իր դստերը գտնել...Նույնիսկ պատկերացնելն է ցավալի, այդ պահին նա ինչի մասին ասես չէր մտածում»,- պատմում է Թերեզան:
Թերեզայի խոսքով` կատամարանում մնացած երեքը լողալ չգիտեին: Նրանք առաջին անգամ էին ծով եկել:
Ափից ժամանած օգնական ուժը վերցրել է միայն 4 տարեկան երեխային եւ 15 տաեկան աղջկան: Կատամարանում մնացած երկուսը ստիպված էին իքնուրույն ափ հասնել, պատմել են ազգականները:
Եթե կատամարանին ժամանակին հետևին, կնկատեին, թե ինչպես են օգնություն կանչում: Այդքան մարդու ծով բաց չէինթողնի: Այդ օրը լողալն արգելված էր: Ստորգետնյա հոսանքներ կային: Ոչ մեկը նրանց այս մասին չի ասել»,- պատմում է Թերեզան:
Թերեզան և ամբողջ ընտանիքը վստահ են, որ հորը և փոքրիկ աղջկան հնարավոր էր փրկել: