Արմենի ներկայությունը երևանյան երանգները բացում է, գունեղ է սարքում. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երևանի գիշերներում շատ հիշողություններ են ծնվում, որոնք մեզ պահելու են օր ծերության, Երևանն անհավանական հույզեր է երևան հանում), սիրելի մարդկանց հետ ժամադրում ու կեսգիշերնանց մի քիչ ցնդում... քաղաքի բնակիչների պես։
Երևանն այնպիսին է, ինչպիսին լինում է բազմազավակ կինը, երբեմն թափթփված, բայց սեղանը՝ լիքը, որը միշտ սպասում է հյուրերի՝ անկախ ժամից։ Հոգատար, գերակտիվ, բայց միևնույն ժամանակ անջատված ու օտարոտի։ Մի քիչ անհարմար կարող է լինել Երևանը, տատիկի տան հնուց մնացած ճռռացող դռների նման, երբեմն անհասկանալի՝ նոր ընկերություն անող զույգի՝ աղջկա նման, որն ուզում է համ ամուսնանալ համ էլ «ազատ» մնալ։ ))
Երևանը. Երևանը:
Արմենի ներկայությունը երևանյան երանգները բացում է, գունեղ է սարքում ու ստիպում նորովի ընկալել Հին քաղաքը։ Երևան ջան՜՜՜:
Արմեն Երիցյանն ինձ համար Ժամանակակից ամենից հետաքրքիր ու ճաշակով արվեստագետներից է, ով միշտ պահում է արմատից եկած իր ինքնությունը....նրա հետ կարելի ուղղակի լուռ թափառել սալիկապատ կնճռոտ Քաղաքում ու լսել...: