Դատախազը պահանջել է Լապշնին ազատազրկել 6,5 տարով
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար դատախազը պահանջել է 6,5 տարվա ազատազրկում:
Լապշինի հիմնական մեղքը ոչ թե Արցախ այցելելն էր, այլ Իլհամ Ալիևին և Ադրբեջանին հեգնելը, երբ վերջինս, Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» լինելով, կարողացել էր այցելել Բաքու, որի մասին հայտնել էր սոցցանցերից մեկի իր էջին: Հիշեցնեմ, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ալեքսանդր Լապշինին ձերբակալել էին Բելառուսում և հանձնել Ադրբեջանին:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: