Հայտնի են տարվա լավագույն հեռուստասերիալները
Լոս Անջելեսում հայտարարել են «Էմմի» մրցանակաբաշխության նոմինանտների անունները: Նրանց պարգևատրումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը:
Լավագույն դրամա անվանակարգում ներկայացվել են «House of Cards», «The Handmaid's Tale», « Better Call Saul», «The Crown», «Stranger Things», «This Is Us» և «Westworld» հեռուստասերիալները:
Լավագույն կոմեդիա անվանակարգում պայքարում են «Atlanta», «Master of None», «Modern Family», «Silicon Valley», «Unbreakable Kimmy Schmidt» և «Veep» սերիալները:
Լավագույն դերասանուհի անվանակարգում կմրցեն Էլիզաբեթ Մոսսը, Քերի Ռասսելը, Էվան Ռեյչել Վուդը, Վիոլա Դևիսը և Ռոբին Րայթը:
Լավագույն դերասան անվանակարգի համար պայքարում են Էնտոնի Հոպկինսը, Մեթյու Ռիզը, Բոբ Օդենկերկը, Քևին Սթեյսին, Լիվ Շրայբերը, Ստերլինգ Բրաունը և Մայլո Վենտիմիլյան:
Հիշեցնենք, որ անցյալ տարի լավագույն հեռուստասերիալ էր ճանաչվել «Game of Thrones»-ը, որի յոթերորդ եթերաշրջանը էկրաններին կհայտնվի հուլիսի 16-ին: